Ձեր ընկերության վեբ-կայքը Ձեր բիզնեսի էական ասպետկներից մեկն է, որը ոչ միայն պարունակում է տեղեկություն Ձեր ծառայությունների և առաջարկների մասին, այլ նաև ցույց է տալիս թե ինչով եք Դուք տարբերվում մնացած բոլորից։ Հիմնվելով բոլոր այն ծառայությունների վրա, որը Դուք մատուցում եք, անհրաժեշտ է նաև ի ցույց դնել այն առանձնահատկությունները, որոնք Ձեզ դարձնում են էլ ավելի նշանավոր մրցակիցների համեմատ։ Արժեքավոր և կարևոր բովանդակությունը կարիք ունի ներկայանալի դիզայնի, որն էլ հնարավոր է հաջողակ վեբ-կայք ունենալու դեպքում։ Ստեղծելով Ձեր բիզնեսի վեբ-կայքը ToolBox Software-ի հետ, Դուք հարթում եք ճանապարհ դեպի առաջխաղացում և նորանոր հաջողություններ։
Մենք առաջարկում ենք B2B բազում ծառայություններ վեբ ծրագրավորման և վեբ-դիզայնի ոլորտում հետևյալ բիզնեսներին
ToolBox Software-ը օգնում է բազմաթիվ ընկերությունների հասնել իրենց թվային մարկեթինգային ոլորտի նպատակներին հաջողակ վեբ—կայքի օգնությամբ։ Անկախ նրանից, թե ինչ ոլորտում եք դուք հանդես գալիս, մենք ստեղծում ենք վեբ-կայք, որը և վաճառում է, և իրազեկում է ապագա հաճախորդներին Ձեր մասին, միաժամանակ պահպանելով ամուր կապեր հավատարիմ հաճախորդների հետ։ Մենք ունենք արդեն իսկ հաջողված փորձ այս ոլորտում, և առաջարկում ենք մեր ծառայությունները հետևյալ բիզնեսներին՝
Եթե դուք ծավալում եք գործունեություն Առողջապահության կամ Սպորտի ոլորտում, և ցանկանում եք դարձնել Ձեր կազմակերպության անունը հայտնի, ապա Շնորհավորում ենք, քանզի Դուք ճիշտ հասցեում եք։ Մենք օգնում ենք Ձեզ հասնել Ձեր նպատակներին տրամադրելով վեբ-կայք, բջջային հավելվածներ, որոնողական համակարգերի օպտիմալացում, որոնք դարձնում են Ձեզ ավելի հասանելի և օգնում են հաճախորդներին ծանոթանալ կազմակերպության ծառայություններին, օգտվել դրանցից այլևս ավելի հեշտ և նորաձև տարբերակով։ Ձեր ապրանքանիշի հայտնիության գրավականը կարող է հադիսանալ ճկուն և նորաձև դիզայնով վեբ-կայքը, իսկ բջջային հավելվածը կօգնի ձեր հաճախորդներին ավելի հեշտ և արագ տեղեկանալ Ձեր առաջարկների մասին։
Մենք առաջարկում ենք հատուկ ծառայություններ հետևյալ կենտրոններին՝
Ոչինչ չի պատմում Ձեր և Ձեր կազմակերպության մասին ավելին, քան հաջողված Վեբ-Կայքը, մանավանդ երբ Դուք հանդիսանում եք նոր զարգացող Ստարտ-Ափ, Հասարակական Կազմակերպություն կամ Հիմնադրամ, որը փորձում է մտցնել առաջադեմ փոփոխություններ հասարակությունում։ Մեր կազմակերպության և մասնագիտացված անձնակազմի շնորհիվ Ձեր Թիրախային խումբը ավելի շատ հնարավություն կունենա իմանալու ավելին Ձեր և Ձեր կողմից տրամադրվող ծառայությունների մասին։ Մեր Փորձառու Թիմը ստեղծում է կայք, որը պատմում է Ձեր պատմությունը Ձեր փոխարեն՝ դարձնելով այն ավելի գրավիչ և հաճելի Թիրախային խմբի համար։
Հատուկ այս տիպի ընկերությունների համար Մենք ունենք բազմապիսի ծառայութուններ՝
Մշակույթն օգնում է մարդկանց ավելի լավ հասկանալ միմյանց։ Իսկ ի՞նչն է օգնում մարդկանց հասկանալ Մշակույթը։ Իհարկե, արդեն իսկ այդ դյութական ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ։ Եվ ահա, Մենք այստեղ ենք օգնելու այդ Մարդկանց դարձնել իրենց ձայնն էլ ավելի լսելի։ Ձեր հանդիսատեսը հնարավորություն կունենա իմանալ ավելին Ձեր մասին Ձեր իսկ կախարդական վեբ-կայքի շնորհիվ։ Համեմատ այլ սոցիալական կայքերի, Վեբ-Կայքի բովանդակությունը ավելի համակարգված է, որն էլ թույլ է տալիս կայքի այցելուին հաշված վայրկյանների ընթացքում պատկերացում կազմել Ձեր մասին։ Վեբ-կայքի առավելություններից մեկն էլ այն է, որ այն ցույց է տալիս թե ով եք Դուք՝ հանդիսանալով Ձեր այցեքարտը օնլայն հարթակում։
Մենք ունենք բազում հետաքրքիր առաջարկներ հետևյալ մշակույթային օջախների համար․
Կրթությունը հարթում է ճանապարհ դեպի հաջողություն։ Կրթական հաստատությունները ունեն մեծ դեր ապագան կրթելու գործում։ Մինչդեռ տվյալ հաստատությունների շինությունները օգնում են միավորել ուսուցիչներին և աշակերտներին ցանցից դուրս, ապա Վեբ-կայքը օգնում է անել նույնը օնլայն հարթակում՝ դարձնելով ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-դպրոց հարաբերությունը ավելի կայուն։ Վեբ-կայքը նաև օգնում է ապագա սաների ավելի լավ իմանալ Ձեր դպրոցի, աշխատակազմի, արտադասարանական աշխատանքների և դասավանդման Ձեր տարբերվող մեթոդների մասին։ Մեր ստեղծած վեբ-կայքերը օգնում են ավելի գրավիչ դարձնել Ձեր հաստատությունը։
Մենք առաջարկում ենք բազում ծառայություններ կրթական ոլորտի հետևյալ կառույցներին՝